Մեր մասին
«Ձեզ համար» ԲՀԿ-ն հիմնադրվել է 2002 թ.՝ աջակցելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին: Մեր առաքելությունն է բավարարել նրանց սոցիալական, բուժվերականգնողական և կրթական կարիքները, պաշտպանել ու աջակցել նրանց իրավունքները: 2015 թ.-ից՝ Արարատի մարզում ստեղծված «Հույսի շողեր» կենտրոնի միջոցով, մենք համախմբում ենք ջանքերը՝ երեխաներին տալու բարեկեցիկ ապագա ընտանիքի ջերմության ներքո:Մեր պատմությունը
«Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականի դկտեմբերի 5-ին՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված /ԿԴԻՀ/ անձանց (հաշմանդամություն ունեցող մարդիկ, տարեցներ, փախստականներ) սոցիալական, բուժվերականգնողական, կրթական կարիքների բավարարման, ինչպես նաև իրավունքների պաշտպանության և իրացման նպատակով:
Ի սկզբանե, կազմակերպության անդամները կամավորական տարատեսակ աշխատանքներ են իրականացրել ՀՀ մասնագիտացված մանկատներում` փորձելով ինչ-որ չափով նպաստել այս հաստատություններում բնակվող ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը, խթանել վերջիններիս սոցիալականացմանը և ներառմանը, սակայն տարիների ընթացքում ակնառու էր հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների թվի զգալի աճը և այդ փաստն էր, որ խթանեց կամավորներին իրականացնել իրավիճակի վերլուծություն, հանդիպել և զրուցել հաստատություններում բնակվող երեխաների ծնողների հետ և փորձել գտնել այլընտրանքային եղանակներ, որպեսզի երեխաները շարունակեն մնալ իրենց ընտանիքների հետ և շրջապատված լինելով իրենց ծնողների ջերմությամբ և աջակցությամբ՝ վստահորեն փնտրեն, գտնեն և ապահովեն իրենց տեղն ու դերը հասարակության մեջ:
Եվ այսպիսով, 2015 թվականին,կազմակերպության նախագահ Գայանե Բալասանյանի և թվով 6 ոլորտի մասնագետների ջանքերի շնորհիվ, Արարատի մարզի, ք. Մասիսում ստեղծվեց առաջին փոքր,բայց սիրով լեցուն կենտրոնը,որը հետագայում մեր ծնողների կողմից անվանակոչվեց «Հույսի շողեր», որի նպատակն էր վաղ միջամտություն ցուցաբերել ընտանիքներին,աջակցել վերջիններիս հաղթահարել սթրեսը,բարձրացնել իրազեկվածության մակարդակը զարգացման տարբեր խանգարումների վերաբերյալ և համատեղ ջանքերով նպաստել երեխաների կյանքի որակի բարելավմանը և ամենակարևոր հենակետերց մեկը. կանխարգելել նման երեխաների մուտքը մասնագիտացված հաստատություններ:
Շահառուներ
Մեր շահառուներն են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված/հաշմանդամություն ունեցող, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, սոցիալական ծանր կացության մեջ գտնվող և այլն (0-18 տարեկան երեխաներն ու իրենց ընտանիքները):
828+
Կրթության հատուկ կարիք ունեցող երեխաներ239+
Արցախից բռնի կերպով տեղահանված երեխաներ35+
Սոցիալապես ծանր վիճակում գտնվող երեխաներՄեր նպատակը
Մենք տրամադրում ենք սոցիալական, բուժվերականգնողական, նյութական, հոգեբանական, կրթական, մանկավարժական ծառայություններ ԿԴԻՀ անձանց: Աջակցում ենք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ստեղծմանը: Աջակցում ենք ներառական և հավասարապես որակյալ կրթության հնարավորությունների ստեղծման գործընթացներին՝ նախադպրոցական հաստատություններում, դպրոցներում, արհեստագործական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ԿԴԻՀ պատանիների և երիտասարդների անկախ կյանքի անցնելու կարողությունների զարգացմանը և ԿԴԻՀ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների զարգացմանը, համայնքային աջակցող ծրագրերի նախագծմանը, կյանքի կոչմանը::
Աջակցում ենք ԿԴԻՀ մարդկանց իրավունքների իրազեկմանը, առանձնահատկությունների ճանաչմանն ու հասարակության կողմից դրական վերաբերունքի, մոտեցումների ձևավորմանը, նրանց նկատմամբ կարծրատիպերի և պիտակավորման վերացմանը, նաև նպաստում խոցելի խմբերին մատուցվող համայնքահեն, ընտանիքահեն մասնագիտական, համապարփակ և համագործակցային ծառայությունների տրամադրման մշակույթի ձևավորմանը: Մենք մասնակցում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցված միջավայրի սեղծման ծրագրերին:
Առաքելությունը
Զարգացնելով յուրաքանչյուր երեխայի՝ խթանել վերջիններիս ներառականությանը, աշխարհընկալմանը և ներուժի բացահայտմանը:
Մենք հանդես ենք գալիս որպես հատուկ կարիքներ ունեցող անձանց իրավունքների, արժանապատվության և ներուժի ջատագովներ: Աջակցության և համագործակցության միջոցով մենք աշխատում ենք ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է փայլել, աճել և նպաստել ավելի լավ վաղվա օրվան:
Դառնալ մի մասՄեր թիմը սիրով կանգնած է բոլոր երեխաների կողքին
Մեր մասնագետները պատրաստ են աջակցել յուրաքանչյուր երեխայի՝ սիրով և նվիրվածությամբ: Մենք միասին աշխատում ենք ապահովելու երեխաների լիարժեք զարգացումը, օգնելով նրանց հաղթահարել դժվարությունները և բացահայտել իրենց ներուժը:
Գայանե
Բալասանյան
Նելլի
Առուշանյան
Նաիրա
Մանուկյան
Դիանա
Բլբուլյան
-
-
Մարինե
Մանուկյան
Սուսաննա
Կարապետյան
Կարինա
Արամյան
Դիանա
Խաշանկյան
Հայկուհի
Նալբանդյան
Հասմիկ
Դավթյան
Մարիաննա
Հովհաննիսյան
Լիանա
Մարկոսյան
Մարիա
Մկրտչյան
Գուրգեն
Հարությունյան
Աիդա
Կատվալյան
Գոհար
Բալասանյան
Հոդվածներ և գրականություն
Հաշվետվություն
Միացեք մեր թիմին
Մեր կազմակերպության հաջողությունը հիմնված է կամավորների, դոնորների և նվիրված թիմի աջակցությամբ: Եթե ցանկանում եք դառնալ մեր գործի մասը, դուք կարող եք միանալ մեզ որպես կամավոր, օգնելով երեխաներին և ընտանիքներին՝ իրենց կյանքի բարելավման գործընթացում: Ձեր նվիրատվությունները, անկախ չափից, մեծ ազդեցություն կունենան մեր ծրագրերի իրականացման վրա: Բացի այդ, մենք միշտ բաց ենք նոր մասնագետների համար, ովքեր պատրաստ են աշխատել մեր թիմում՝ երեխաներին տրամադրելով իրենց հոգատարությունը և փորձը: