Շնորհակալություն մեր կայք այցելելու համար:
Մենք հավատում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձնանց համար այլընտրանքային ծառայությունների ստեղծումը հնարավորություն կտա հաղթահարել նրանց սոցիալ-հոգեբանական և կրթական կարիքները: Ներկայիս այլընտրանքային ծառայությունների ոչ բավարար լինելը նպաստում է հասարակությունից նրանց մեկուսացմանը:
Մեր կազմակերպությունը նպատակ ունի օգնել սահմանափակում ունեցող անձնաց ինտեգրվել և ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքում: Քանզի, ոչ միայն պետությունը, այլ նաև հասարակությունը և համայնքները ևս պետք է պատասխանատվություն կրեն և ապահովեն անհրաժեշտ աջակցություն և օգնություն:
