«Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2002 թվականին` համակողմանի օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար սոցիալապես անապահով, հատուկ կարիքներով, տարբեր տիպի հաշմանդամութուն ունեցող երեխաներին ու երիտասարդներին, տարեցներին և նրանց ընտանիքներին:
2003 թվականից «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացրել է տարբեր սոցիալական, մշակութա-լուսավորչական ծրագրեր` կազմակերպելով միջոցառումներ թափառաշրջիկ և սոցիալապես անապահով խավի երեխաների հետ, նյութական և բարոյական օգնություն ցուցաբերել ծերերին, ինչպես նաև մանկատան և գիշերօթիկ դպրոցի երեխաներին` ապահովելով նրանց գրենական պիտույքներով, դասագրքերով, հագուստներով և սնունդով:
2010 թվականից «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպությունը համագործակցում է ԱՄՆ Պերկինս կույրերի դպրոցի հետ, իրականացնելով կրթական ծրագրեր, որոնք լուրջ բարեփոխումներ են մտցրել հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատանքի ոլորտում:
Այսպիսով, մեր հիմնական նպատակն է` հաղթահարել ռիսկային գոտում գտնվող անձանց մեկուսացումը և խթանել վերջիններիս սոցիալական ինտեգրումը հասարակական կյանքում: