2002թ. -ից ի վեր՝ «Ձեզ համար» բարեգործական հասարակական կազմակերպության հիմքում կա պարզ, բայց խոր իմաստ ունեցող գաղափար՝ լինել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին, ովքեր ամենաշատն ունեն ուշադրության, հոգատարության և հավասար հնարավորությունների կարիք:
Մեր թիմը ջանասիրությամբ աշխատում է՝ աջակցելու հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, նրանց ընտանիքներին և համայնքներին՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր ներուժը:
Մեր բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները ծնվում են սրտից՝ հավատալով, որ միասին կարող ենք փոխել իրականությունը և կառուցել ավելի ներառական, համերաշխ և մարդասեր հասարակություն:
Շնորհակալություն ենք հայտնում գործընկեր կազմակերպություններին, անհատ բարերարներին, կամավորներին վստահության, հավատի և աջակցության համար:Ձեր օգնությամբ մենք շարունակում ենք կառուցել մի «աշխարհ», որտեղ մարդը, անկախ իր հնարավորություններից, ունի հավասար իրավունք արժանապատիվ ապրելու, սովորելու, ստեղծագործելու և երջանիկ լինելու:
Միասին՝
սիրով, հավատով և պատասխանատվությամբ՝ «Ձեզ համար»:
նախագահ՝ Գայանե Բալասանյան