• Նպաստել սոցիալապես անապահով երախաների և ընտանիքների, հաշմանդամ երեխաների, պատանիների և տարեցների մտավոր և ֆիզիկական կարողությունների, ինչպես նաև ինքնուրույն գործելակերպի զարգացմանը, համայնքում անկախ և լիարժեք ապրելու սոցիալական հմտությունների ձևավորմանը:
• Ապահովել կրթության մատչելիություն, անհատական մոտեցում և հավասար հնարավորություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և պատանիների համար:
• Կազմակերպել տարբեր միջոցառումներ, մշակութային ծրագրեր սոցիալապես անապահով երախաների և ընտանիքների, հաշմանդամ երեխաների, պատանիների և տարեցների համար, իմաստալից զբաղվածության մեջ ներգրավվելու նպատակով:
• Ստեղծել ռեսուրս կենտրոն Խարբերդի մասնագիտացված մանկատանը: Օժանդակել հաշմանդամ երեխաների և նրանց ընտանիքների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կրթա-առողջական, մասնագիտական, ցերեկային, վերականգնողական կենտրոնի ստեղծման միջոցով՝ մանկատների բեռնաթափմանը նպաստելով: